Ուղեփակոցի (Շլագբաում) ընտրությունը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ կարևոր է հաշվի առնել մի շարք մանրուքներ՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Mikroll-ի մասնագետները ունեն իրենց փորձված մոտեցումը, որը թույլ է տալիս ընտրել լավագույն սարքավորումը՝ հարմարեցված ձեր օբյեկտի պահանջներին:
Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչ լայնության անցուղի է պետք փակել ուղեփակոցի ձողի օգնությամբ: Ձողի երկարությունը ենթակա չէ փոփոխման, քանի որ դա կարող է հանգեցնել շլագբաումի (Shlagbaum) խափանման: Հիշեք, որ եթե ձողն երկար է 4 մետրից, խորհուրդ է տրվում տեղադրել հենակ։
Ապա, աշխատանքի ինտենսիվությունը կամ օգտագործման հաճախականությունը (ձողի բարձրացում-իջեցում): Եկեք բաժանենք 3 կատեգորիայի գործընթացը ավելի պարզեցնելու համար։ 1) Մինչև 50%՝ ոչ ինտենսիվ, 2) 50-70%՝ միջին ինտեսիվության, 3) 70%-ից ավել՝ բարձր ինտենսիվության։ Ուշադիր ընտեք այս պարամետրը, քանի որ այն որոշում է շլագբաումի աշխատունակությունը: Օրինակ, եթե շլագբաումի օգտագործման ինտենսիվությունը 60% է, այն չի կարող ամբողջ օրվա ընթացքում անընդհատ աշխատել՝ առանց դադարի։ Սա կարող է հանգեցնել, լավագույն դեպքում՝ ռեդուկտորի հակա-ինտեսիվ պաշտպանության միացման, իսկ վատագույն դեպքում՝ շլագբաումի վաղաժամ խափանման:
Ավտոմատ շլագբաումները գործողության սկզբունքով կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերի։
- Էլեկտրոմեխանիկական։ Բավականին պարզ և պրակտիկ օգտագործման համար, չի պահանջում խիստ սպասարկում։ Աշխատում է էլեկտրոմոտորի օգնությամբ (ռեդուկտորով), որի պտտման արդյունքում բարձրանում և իջնում է ձողը։ Հոսանքի բացակայության դեպքում հնարավոր է անցնել մեխանիկական կառավարման։ Նրանց հատուկ է մատչելի գինը և երկարաժամկետ ծառայությունը։
- Հիդրավլիկ։ Հիդրավլիկան տարբերվում է ավելի երկարաժամկետ ծառայությամբ, սակայն, պահանջում է հավելյալ ուշադրություն և սպասարկում։ Օրինակ անորակ յուղի օգտագործման դեպքում, համակարգի աշխատանքի խափանումներ կարող են առաջանալ, այսինք դժար կլինի ոչ պրոֆեսիոնալի համար։ Չնայած, այսօր Faac-ը առաջարկում է այնպիսի հիդրավլիկաներ և փակ յուղի տարայով համակարգեր, որը առավելագույնս լուծում է այս խնդիրները։
Ուղեփակոցների հիմնական բաղադրիչներից մեկը ձողն է։ Երկարաժամկետ ծառայություն ապահովելու համար, ինչպես նաև վանդալիզմից, կոռոզիայից և ուժեղ քամուց պաշտպանվելու համար պետք է կատարել ճիշտ ընտրություն։ Հիմնականում ձողը լինում է ալյումինն է, վերը նշված խնդիրների լուծման համար։ Ձողի երկարությունը ստանդարտ չէ, քանի որ դա կախված է շահագործման պայմաններից և անցուղու լայնությունից։ Ամենատարածված չափերը 3, 4 և 5 մետրանոց ձողերն են։
Ինչն վերաբերվում է ձևին, ապա ձողը կարող է լինել ձևերի, օրինակ՝ ուղղանկյունաձև կամ օվալաձև։ Ուղղանկյունաձև ձողերը նախատեսված են սովորական պայմաններում օգտագործման համար, իսկ օվալաձև ձողերը ավելի լավ են դրսևորվում ուժգին քամու պայմաններում։ Տարածքի բարձրության սահմանափակության դեպքում հնարավոր է օգտագործել ծալվող տիպի ձողեր։
Շլագբաումների ձողերը, որոնք ունեն LED համակարգ, հատկապես հարմար են վատ տեսանելիության պայմաններում կամ գիշերային ժամերին: Չնայած, հիմականում բոլոր ձողերի վրա օգտագործվում են կպչուն ռեֆլեկտորներ, որոնք արտացոլում են և ունեն բարձր տեսանելիություն մութ ժամերին:
Այլ կարևոր բաներից են «Շլագբաումների կառավարման տեսակները» և «Շլագբաումների տեղադրման աշխատանքները», որոնց մասին կխոսենք հետագա բլոգներում։
Mikroll Armenia-ի թիմը միշտ պատրաստ է օգնել ձեզ։ Հավելյալ հարցերի և օգնության համար դիմեք մեզ անվճար խորհրդատվություն ստանալու համար։
#ՈւղեփակոցՈւրեմնMikroll