Միկռոլլը մշտապես կարևորում է վերանորոգման ծառայությունը ավտոմատացված համակարգերի ոլորտում:
Միկռոլլը չի վաճառում այն ապրանքատեսակը, որը չի կարողանա վերանորոգել ապագայում:
Գաղտնիք չէ, որ յուրաքանյուր ապրանքատեսակ՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերում մաշվածություն և ենթակա է խափանման:
Բացի այն, որ Միկռոլլի գործունեության հիմքում ընկած են բացառապես երկարակյաց ապրանքատեսակներ, այնուամենայնիվ չի կարելի բացառել ապագայում հնարավոր առաջ եկող խնդիրները:
Արդեն շուրջ 20 տարի, Միկռոլլը հոգ է տանում և վերանորոգում իր սեփական ապրանքատեսակները, միտում ունենալով հասցնել իր հաճախորդների համակարգերի ծառայության ժամկետը առավելագույնի:
Բացի համակարգերի տարիների մաշվածության արդյունքում առաջացած խնդիրների, կան ոչ ավելի ցանկալի բայց տարածված հանգամանքներ` հանգեցնող համակարգերի խափանման, որոնց մենք կոչում ենք «Արտաքին հանգամանքներ»:
Որոնք ե՞ն դրանք.
Արտաքին հանգամանքները շատ են, ուստի փորձենք թվել որոշը:
Հոսանքի մեծ տատանումները, համակարգերին հասցված հարվածները, անբարեխիղճ և անհետևողական շահագործում, ոչ հմուտ մասնագետների միջամտություն և ինքնագործունեություն:
Ուստի կարևոր է հաշվի առնել ապրանքատեսակի վերանորոգման պիտանիությունը (ремонтопригодность):
Միկռոլլ ընկերության ներքին անփոփոխելի օրենքներից մեկն է՝ “Վերանորոգել, և ապա վաճառել”: Հավաստիացնում ենք ձեզ, ընտրելով Միկռոլլ դուք ընտրում եք հուսալին:
Մենք մշտապես խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին ընտրել ավտոմատացման համակարգ, որի հետագա սպասարկումը երաշխավորված է և հստակ:
Հիշեք, որ վերանորոգելը շատ ավելի մատչելի է քան կրկնակի գնումը: