Came — VER PLUS

Դարպասների ավտոմատացում, Սեկցիոն դարպասների ավտոմատացում

Came — VER PLUS / VER10 / VER13

 

Came VER PLUS-ը սեկցիոն և ավտոտնակի դարպասների ավտոմատացման համակարգ է։ Նախատեսված է մասնավոր տների, ավտոտնակների, փակ կայանատեղիների և բնակելի համալիրների համար։

 

VER10-ը հարմար է մինչև 18 մ² մակերես ունեցող դարպասների համար, իսկ VER13-ը՝ մինչև 21 մ² մակերես ունեցող դարպասների համար։ 24V շարժիչը և encoder համակարգը ապահովում են դարպասի սահուն, անվտանգ և հարմար աշխատանք։

 

Տեխնիկական բնութագիր

 

• Դարպասի տեսակ — սեկցիոն / ավտոտնակի դարպաս
• Դարպասի առավելագույն մակերես — 18 մ² / 21 մ²
• Սեկցիոն դարպասի առավելագույն բարձրություն — 3.20 մ
• Զսպանակով հավասարակշռված դարպասի առավելագույն բարձրություն — 3.25 մ
• Սնուցման լարում — 230V AC
• Շարժիչի սնուցում — 24V DC
• Շարժիչի հզորություն — 180W / 280W
• Քաշող ուժ — 1000N / 1300N
• Շարժման արագություն — 7 մ/ր
• Աշխատանքային ինտենսիվություն — 30 ցիկլ/ժամ
• Պաշտպանության աստիճան — IP40
• Աշխատանքային ջերմաստիճան — −20°C-ից +55°C
• Քաշ — 5.7 կգ / 5.8 կգ

 

Կառավարման տարբերակներ

 

Came VER PLUS համակարգը կարող է կառավարվել հեռակառավարման վահանակով, պատի կոճակով, GSM կամ Wi-Fi մոդուլով, մուտքի վերահսկման համակարգով կամ այլ կառավարման սարքերով։

 

Առավելություններ

 

• նախատեսված է սեկցիոն և ավտոտնակի դարպասների համար
• հարմար է ավելի մեծ մակերես ունեցող դարպասների համար
• 24V շարժիչ՝ սահուն և անվտանգ աշխատանքի համար
• encoder համակարգ՝ շարժման վերահսկման համար
• ունի ծրագրավորման էկրան
• պահպանում է մինչև 250 օգտատեր
• կարող է աշխատել շղթայով կամ գոտիով ռելսի հետ
• հնարավոր է միացնել պահուստային մարտկոցի համակարգ

 

Came VER PLUS-ը հարմար լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հուսալի և հարմար ավտոմատացում մեծ սեկցիոն կամ ավտոտնակի դարպասի համար։