Ուղեփակոցները նախատեսված են ավտոկայանատեղիների, բնակելի համալիրների, բիզնես կենտրոնների, արտադրական տարածքների և այլ վերահսկվող մուտքերի անցուդարձը կազմակերպելու համար։ Դրանք ապահովում են մեքենաների մուտքի և ելքի հարմար, արագ և անվտանգ կառավարում՝ նվազեցնելով անթույլատրելի մուտքի ռիսկը և բարձրացնելով տարածքի ընդհանուր վերահսկողությունը։ Միկռոլլը առաջարկում է տարբեր նշանակության և տեխնիկական հնարավորություններով ուղեփակոցներ՝ նախատեսված ինչպես փոքր և միջին ավտոկայանատեղիների, այնպես էլ բարձր ծանրաբեռնվածությամբ մուտքերի համար։ Համակարգերը կարող են ընտրվել ըստ անցման լայնության, օգտագործման ինտենսիվության և տարածքի կառավարման պահանջների։Անհրաժեշտության դեպքում ուղեփակոցները կարող են համալրվել լրացուցիչ կառավարման և անվտանգության համակարգերով՝ հեռակառավարման վահանակներով, հեռախոսային կառավարման համակարգերով, անվտանգության սենսորներով և ռադարներով, ինդուկցիոն շղթաներով, ձողի լուսավորությամբ, մեքենայի համարանիշի ճանաչման տեսախցիկներով, RFID քարտերով, ժամանակային ռելեներով և այլ լուծումներով։ Մենք ապահովում ենք ոչ միայն սարքավորումների վաճառք, այլ նաև մասնագիտական խորհրդատվություն, ճիշտ մոդելի ընտրություն, տեղադրում, կարգավորում և հետագա սպասարկում։