Կոնսոլային համակարգերը նախատեսված են սահող դարպասների պատրաստման համար։ Այս համակարգում դարպասը շարժվում է առանց գետնին տեղադրված ռելսի։ Դարպասի հիմնական մասը անցման հատվածում մնում է օդում կախված վիճակում, իսկ շարժումն ապահովվում է դարպասի կողային հատվածում տեղադրված կոնսոլային ռոլիկներ միջոցով։ Այս լուծումը հատկապես հարմար է այն տարածքների համար, որտեղ գետնի վրա ռելս տեղադրելը ցանկալի կամ հարմար չէ։ Կոնսոլային համակարգը նաև օգնում է խուսափել ռելսի մեջ կեղտի, քարերի կամ ձյան կուտակման խնդիրներից։