Փեղկավոր դարպասների ավտոմատ համակարգերը նախատեսված են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական տարածքների մուտքերի հարմարավետ ու անվտանգ կառավարման համար։ Համակարգերը ապահովում են սահուն, հուսալի և երկարաժամկետ աշխատանք։ Միկռոլլը առաջարկում է տարբեր հզորության և նշանակության ավտոմատ համակարգեր՝ նախատեսված ինչպես թեթև, այնպես էլ ծանր փեղկավոր դարպասների համար։ Համակարգերը կարող են համալրվել հեռակառավարման, հեռախոսային կառավարման, անվտանգության սենսորների, ռադարների, RFID քարտերի և այլ լրացուցիչ համակարգերով։