Սահող դարպասների ավտոմատ համակարգերը նախատեսված են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական տարածքների մուտքերի հարմարավետ ու անվտանգ կառավարման համար։ Համակարգերը ապահովում են սահուն աշխատանք, տարածքի արդյունավետ օգտագործում և երկարաժամկետ շահագործում։ Միկռոլլը առաջարկում է տարբեր հզորության ավտոմատ համակարգեր՝ նախատեսված ինչպես փոքր, այնպես էլ ծանր սահող դարպասների համար։ Համակարգերը կարող են համալրվել հեռակառավարման, հեռախոսային կառավարման, անվտանգության սենսորների, ռադարների, համարանիշի ճանաչման համակարգերի, RFID քարտերի և այլ լրացուցիչ համակարգերով։