Սեկցիոն դարպասների ավտոմատ համակարգերը նախատեսված են ավտոտնակների, պահեստների, կոմերցիոն և արտադրական տարածքների հարմարավետ ու անվտանգ շահագործման համար։ Համակարգերը ապահովում են սահուն, կայուն և երկարաժամկետ աշխատանք ամենօրյա օգտագործման համար։ Միկռոլլը առաջարկում է տարբեր տեսակի ավտոմատ համակարգեր սեկցիոն դարպասների համար՝ կախված դարպասի չափերից, քաշից և շահագործման ինտենսիվությունից։ Համակարգերը կարող են համալրվել հեռակառավարման, անվտանգության սենսորների, լուսային ազդանշանների և այլ լրացուցիչ համակարգերով։